Հետազոտություն. Մի շարք երկրներից ԱՄՆ մուտքի արգելքն արդեն $185 մլն-ի վնաս է հասցրել 1 մարտի 2017 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքը, որը սահմանվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, ամերիկյան տնտեսությանն արդեն առնվազն 185 մլն դոլար գումարի վնաս է պատճառել: Այս եզրակացությունն արված է Գործարար տուրիզմի միջազգային ասոցիացիայի (GBTA) զեկույցում։ Հետազոտության համաձայն, գործարար ուղևորությունների ինտենսիվությունն ԱՄՆ-ում զգալիորեն նվազեց այն բանից անմիջապես հետո, երբ Թրամփը ստանձնեց նախագահի պաշտոնը, բայց կտրուկ անկում տեղի ունեցավ նրա կողմից հունվարի 27-ին հրամանագրի ստորագրումից հետո, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը։ ԱՄՆ-ն մոտ 185 մլն դոլար է կորցրել գործարար ուղևորությունների ամրագրումից հրաժարվելու հաշվին: Փորձագետների գնահատականով՝ մուսուլմանական յոթ երկրի քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի հետևանքով միայն Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) զբոսաշրջության ոլորտը երեք տարվա ընթացքում կարող Է կորցնել մոտավորապես 736 մլն դոլար։ Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |