ՀՀ-ում ուզում են զարգացնել ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևը 1 մարտի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևը զարգացնելու հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկումը, որին մասնակցել են սպորտային պարեր, ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն և գեղասահք մարզաձևերի ներկայացուցիչները, վարել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Նա խոսել է մեր երկրում արդեն իսկ գործող մարզաձևերի շարքում այս նոր մարզաձևի ընդգրկման հնարավորությունների մասին: «Այսօրվա քննարկմանը մասնակցում են ակրոբատիկական ռոքնռոլին մոտ մարզաձևերի ներկայացուցիչներ: Հուսով եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք մեր երկրում նույնպես զարգացնել այս գեղեցիկ մարզաձևը»,- ասել է Ղազարյանը: Նա ներկաներին խնդրել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ հաջորդ քննարկումն ավելի առարկայական դարձնելու և Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևի ֆեդերացիա հիմնելու վերաբերյալ: Մեր երկրում ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նույնանուն ֆեդերացիան, որը, բացի ֆինանսական աջակցությունից, օգնելու է մեր երկրում այս մարզաձևի մարզիչներ պատրաստելուն՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |