Գերմանիայում 2 քաղաք արգելել է թուրք նախարարներին քարոզել հօգուտ Էրդողանի![]() 3 մարտի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զայբեկչիին արգելել են քարոզչություն անել Քյոլնի շրջաններից մեկում: Մարտի 2-ին քաղաքի իշխանությունները մերժել են Եվրաթուրքական դեմոկրատների միավորման հայտը ելույթների համար հարթակ տրամադրելու վերաբերյալ: Ենթադրվում էր, որ մարտի 5-ին միավորումը թատերականացված բեմականացում է իրականացնելու, սակայն, հետո ծրագրում հայտնվեց «զեկույց Թուրքիայի նախագահական համակարգի մասին» կետը, որն էլ մերժել է Քյոլնի վարչակազմը: Նույն օրը, մարտի 2-ին Բադեն Վյուրտեմբերգի երկրամաս Գագենաու քաղաքի իշխանությունները մերժել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բողդագի նմանատիպ միջոցառումը: Քաղաքի դահլիճներից մեկը վարձակալվել էր այդ նպատակով Էրդողանին մոտ միավորման կողմից, գրում է Deutsche Welle-ն: Որպես բողոքի նշան Բոզդագը նույն օրը հրաժարվել է հանդիպել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ: Նա մեղադրել է Գերմանիայի իշխանություններին խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքն անտեսելու մեջ: 2 շաբաթ առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել Էրդողանի 10.000 կողմնակիցների առջև գերմանական Օբերհաուզենում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |