ՀՀ սպորտային մարմնամարզության կանանց առաջնությանը 17 մարզիկ է մասնակցում

ՀՀ սպորտային մարմնամարզության  կանանց առաջնությանը 17 մարզիկ է մասնակցում

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնությունը:

Մասնակցում են 17 մարզիկ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Մարտի 3-ին որոշվել են բազմամարտի չեմպիոնները և առանձին գործիքների վրա եզրափակչի մասնակիցները (6-ական մարզիկ յուրաքանչյուր մրցաձևից):

Բազմամարտի Հայաստանի չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը (46.7), երկրորդ տեղը զբաղեցրել է Ելենա Հայկազունին (41.9), երրորդը` Աննա Պետրոսյանը (41.1), հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եզրափակիչները կկայաանան մարտի 4-ին:

Կարդացեք նաև՝ Հայ մարմնամարզիկները նոր մարզագործիքներ կունենան

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---