ԿԽՄԿ. Արևմտյան Մոսուլում ԻՊ-ն, հավանաբար, քիմզենք է կիրառել

ԿԽՄԿ. Արևմտյան Մոսուլում ԻՊ-ն, հավանաբար, քիմզենք է կիրառել

PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլում մարտերի ժամանակ, որի արևմտյան մասն ահաբեկչական «Իսլամական պետության» հսկողության տակ է, հավանաբար, քիմիական զենք է կիրառվել: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ):

«Վերջին 2 օրում Մոսուլի արվարձանի հոսպիտալ է տեղափոխվել 5 երեխա և 2 կին, որոնց ախտանիշերը համապատասխանում են քիմիական նյութերի ազդեցությանը»,-ասել է ԿԽՄԿ մերձավորարևելյան բաժնի ղեկավար Ռոբերտ Մարդինին, գրում է Deutsche Welle-ն:

Կազմակերպությունը խորապես մտահոգված է այդ հանգամանքով և դատապարտում է քիմզենքի կիրառումը:

Ըստ CNN-ի, վերջին շաբաթվա ընթացքում Մոսուլի արվարձանի հոսպիտալում արդեն 12 հիվանդ կա նմանատիպ ախտանիշերով: Հավանաբար, սա քիմիական զենքի առաջին կիրառումն է Մոսուլում ԻՊ-ից այդ քաղաքի ազատագրման մեկնարկից ի վեր:

ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ զգուշացրել էին, որ ԻՊ-ն կարող է իպրիտի պարունակությամբ զենք կիրառել՝ կասեցնելու համար Մոսուլի ազատագրումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---