ԱՄՆ-ն զինվորական նոր ստորաբաժանումներ կտեղակայի Մերձավոր Արևելքում 4 մարտի 2017 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնը հրաման է արձակել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքում նոր ռազմական հատուկ ստորաբաժանումներ տեղակայելու մասին ահաբեկչության դեմ պայքարն ակտիվացնելու համար: Ինչպես ABC News հեռուստաալիքի եթերում պատմել են ԱՄՆ մասնագետները, նոր վարչակազմը կողմ է հատուկ գործողությունների անցկացմանը ԱՄՆ սահմաններից դուրս և որոշել է ավելացնել դրանց քանակը Եմենում, Սիրիայում և Իրաքում: Իսլամիստական խմբավորումների դեմ պայքարելու համար զինվորակններ կգործուղվեն էլիտար «Դելտա» ջոկատից և ԱՄՆ ՌԾՈւ հատուկ նշանակության SEAL ուժերից: Այդ որոշման մասին պաշտոնապես չի հայտարարվել, գրում է ՌԻԱ Նովոստին: «Թրամփի օրոք հարվածներն «Ալ Քայեդային» և ԻՊ-ին կավելացվեն, ինչը թույլ կտա զինվորական հրամանատարությանը ժամանակին անցկացնել հետախուզական և հարձակողական գործողություններ»,-ասել է հեռուստաալիքին անվտանգության գծով փորձագետ Մայքլ Փրիջենտը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով նորագույն «Ջերալդ Ֆորդ» ավիակրի նավաստիների առջև, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հզորացնելու է իր ռազմածովային ներուժը սեփական ափերից հեռու գործողություններ իրականացնելու համար, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |