Բռնցքամարտի Chemistry Cup 2017-ին ՀՀ 3 մարզիկ է մասնակցելու. Առաջատարները չեն մեկնելու11 մարտի 2017 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ից 17-ը Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվելու է բռնցքամարտի Chemistry Cup 2017 միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցելու են Հովհաննես Դանիելյանը՝ 49 կգ քաշային կարգ, Գոռ Երիցյանը՝ 69 կգ և Վազգեն Շահվերդյանը՝ 81 կգ: Բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ասել է, որ Սոչիում կայացած «Ստրանջայի» մրցաշարից հետո որոշել են առաջատար բռնցքամարտիկներին հանգիստ տալ: «Թիմը Գերմանիա մեկնելու է մարտի 13-ին՝ իմ օգնական Վահան Ադիլխանյանի ղեկավարությամբ: Կազմը կարող էր ավելի մեծ լինել, սակայն որոշ մարզիկների հետ վիզայի խնդիրներ առաջացան: Հովհաննես Դանիելյանը ռինգ է վերադառնում վնասվածքից հետո: Մինչև իմ` հավաքական գալը, նա մեկ անգամ մասնակցել է միջազգային մրցաշարի»,-ասել է գլխավոր մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Նա նաև հայտնել է, որ փետրվարին հետաձգված Հայաստանի երիտասարդական առաջնությունը կանցկացվի մոտ ապագայում: Ժամկետները, ինչպես պատանեկան առաջնության դեպքում, հայտնի կդառնան շուտով, իսկ մեծահասակների առաջնությունը կկայանա տարեվերջին: Մարտի 13-22-ը Ռումինիայի Բրաիլա քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 7 մարզիկով: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ռումինիայում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |