Հարցում. Իսրայելն իրավունք չունի ժխտել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - NEWSru.co.il կայքում ավարտվել է «Իսրայելն ու Հայ ժողովրդի ցեղասպանությունը» թեմայով հարցումը, որն անցել է 2 փուլով` օգոստոի 27-28-ին եւ հոկտեմբերի 2-ին: Հարցմանը մասնակցել է 561մարդ, որոնցից 509 պատասխանել են բոլոր հարցերին:



Հարցումը կապված էր Հակադիֆամացիոն լիգայի այն հայտարարության հետ, թե հայ ժողովրդի զանգվածյին կոտորածը 1915 թվականին պետք է ճանաչել որպես ցեղասպանություն: Այդ հայտարարությանն ուղղակի կամ անուղղակի կերպով սատարեցին բազում իսրայելցի քաղաքական գործիչներ, ինչը հանգեցրեց Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը:



Ինչպես ցույց տվեց հարցումը, հարցման ենթարկվածների մեծ մասը` 82,5 տոկոսը համակարծիք է, որ Հոլոքոսթ վերապրած Իսրայելի ժողովուրդն իրավունք չունի ժխտելու այլ երկրների ժողովրդների աղետները: Ընդ որում 72,4 տոկոսը համարում է, որ Իսրայելը 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները պետք է ճանաչի որպես Հայ ժողովրդի ցեղասպանություն:

Հատկանշական է, որ մասնակիցների միայն 43,8 տոկոսն է կարծում, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունները խզելու գնով, 35,2 տոկոսը հայտարարում է, թե նման գին Իսրայելը չպետք է վճարի:



48 տոկոսը կարծում է, թե Թուրքիային հնարավոր է համոզել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մեջ: 32,2 տոկոսը նման հեռանկարին չի հավատում:



Նշենք, որ Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ուրացումը Եվրամիությանն այդ երկրի անդամակցելու ճանապարհին խոչընդոտներից մեկն է հանդիսանում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---