Նիդերլանդների վարչապետը հրաժարվել է ներողություն խնդրել Թուրքիայից

Նիդերլանդների վարչապետը հրաժարվել է ներողություն խնդրել Թուրքիայից

PanARMENIAN.Net - Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հրաժարվել է կառավարության անունից ներողություն խնդրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռի մուտքը երկիր կասեցնելու համար:

«Ներողության մասին խոսք լինել չի կարող, այդ նրանք պետք է ներողություն խնդրեն իրենց գործողությունների համար»,-ասել է Ռյուտտեն:

Ինչ վերաբերում է ընտանեկան հարցերով Թուրքիայի նախարարի այցը թույլ չտալուն, ապա ըստ Ռյուտտեի, Նիդերլանդների կառավարությունը ցանկանում էր, որ «նա հեռու մնա»: «Դա քաոսի հանգեցրեց և այն պատկերին, որ ունեինք Ռոտերդամի կենտրոնում»,-ասել է վարչապետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մտադիր էր մարտի 11-ին մասնակցել Ռոտերդամում կայանալիք տեղաբնակ թուրքերի հանրահավաքին և քարոզել հօգուտ Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի, սակայն նրա ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել:

Իսկ Թուրքիայի ընտանեկան գործերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայեն Քայան փորձել է ցամաքով մուտք գործել Նիդերլանդներ հանրահավաքին մասնակցելու նպատակով, սակայն հոլանդական ՆԳՆ-ն փակել է ճանապարհը, իսկ նրան հայտարարել են «անցանկալի օտարերկրացի» և արտաքսել են երկրից:

Ռոտերդամում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի դեսպանատան մոտ, որոնք վերաճել են անկարգությունների: 12 մարդ բերման է ենթարկվել: Հավաքվածները բողոքում էին Չավուշօղլուի այցը երկիր արգելելու դեմ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն անցանկալի է հայտարարել Նիդերլանդների դեսպանի վերադարձը երկիր արձակուրդից հետո:

«Հոլանդիա, տեսնենք, թե այսուհետ ինչպես են ձեր ինքնաթիռները ժամանելու Թուրքիա: Ես խոսում եմ դիվանագետների, ոչ թե շարքային քաղաքացիների մասին», - Ստամբուլում սպառնացել է էրդողանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---