ԶԼՄ-ներ. Բելգիան մտադիր է արգելել թուրք քաղաքական գործիչների այցերը14 մարտի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում պահանջել են չեղարկել թուրք քաղաքական գործիչների այցերը: Այդ օրինակին կարող են հետևել նաև եվրոպական այլ պետություններ: Այդ մասին հայտարարել է Բելգիայի ընդդիմադիր «Ֆլամանդական շահ» կուսակցության ղեկավար Թոմ Վան Գրիկենը: Իրենց դիրքորոշումը նրանք մտադիր են ներկայացնել խորհրդարանում, հայտնում է «Իզվեստիան»: «Մենք լիովին հավանություն ենք տալիս Նիդերլանդների քաղաքականությանը Թուրքիայի հարցում: Այլ պետությունները չպետք է ազդեն քաղաքական իրավիճակի վրա Եվրոպայում: Թուրք պաշտոնյաներն ուզում էին հանրահավաք անցկացնել ազգությամբ թուրք Նիդերլանդների բնակիչների հետ: Դա ուղիղ միջամտություն է ԵՄ ներքին գործերին»,-ասել է բելգիացի պատգամավորը: Նիդերլանդների հետ համերաշխություն են հայտնել նաև Գերմանիայի, Ավստրիայի և Դանիայի քաղաքական գործիչները: Նրանց կարծիքով հանդիպումը Թուրքիայի ղեկավար անձանց հետ կնշանակի, որ Եվրոպան ավելի մեղմ է վերաբերում Անկարայի գործողություններին, քան կա իրականում: Փորձագետները վստահ են, որ Թուրքիայի և Նիդերլանդների միջև ճգնաժամը կանդրադառնա Եվրոպայի երկրների վրա, որոնք կարող են համախմբվել և ճնշում գործադրել Թուրքիայի ղեկավարության վրա: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում: Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |