Անտվերպենում արգելել են թուրքերի հանրահավաքը![]() 14 մարտի 2017 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Բելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում: «Դա սպառնալիք է հասարակական կարգին»,-ասել են քաղաքային վարչակազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ Անտվերպենի իշխանությունները վախենում են հանրահավաքի մասնակիցների և ծայրահեղ աջակողմյան ֆլամանդական կուսակցության անդամների միջև բախումներից: «Ֆլամանդական շահ» կուսակցության հավաքը, որը ծրագրում էր նույն օրը բողոքի ակցիա կազմակերպել թուրքական համայնքի ներկայացուցիչների հավաքի դեմ, նույնպես արգելվել է: Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնն ավելի վաղ կոչ էր արել տեղի իշխանություններին պատշաճ միջոցներ ձեռնարկել ապահովելու համար անվտանգությունն ու կարգի պահպանումը: Թուրքերի հանրահավաք էր նախատեսվում նաև Բրյուսելում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելգիայում պահանջել են չեղարկել թուրք քաղաքական գործիչների այցերը: Այդ օրինակին կարող են հետևել նաև եվրոպական այլ պետություններ: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Ընթերցեք նաև. Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |