Հանրակրթական դպրոցների «Սպորտլանդիային» մոտ 40.000 աշակերտ է մասնակցում14 մարտի 2017 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նոր մարզական մասսայական միջոցառումը՝ «Սպորտլանդիան», որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտները: Այս փուլում մրցում են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ և 4-7-րդ դասարանների մոտ 40.000 աշակերտ, որոնք մրցելու են 5 մրցաձևում: «Սպորտլանդիա» մարզական միջոցառման առաջին փուլն անցկացվում է ՀՀ 39 համայնքում, Երևանի 12 վարչական շրջանում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Ըստ ժամանակացույցի 1-ից 3-րդ դասարանների միջև առաջին համայնքային փուլն անցկացվում է մարտի 10-ից 25-ը, երկրորդը՝ ապրիլի 20-ից 23-ը, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ մայիսի 11-ից 13-ը՝ Երևանում: 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիայի» առաջին համայնքային փուլը նույնպես մեկնարկել է մարտի 10-ին և ավարտվելու է մարտի 25-ին, երկրորդ մարզային փուլը կանցկացվի ապրիլի 25-ից 29-ը, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ մայիսի 15-ից 17-ը՝ Երևանում: Հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար նույնպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվել է նոր մարզական մասսայական միջոցառում՝ 8-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադան», որի ընթացքում մասնակիցներն ուժերն են չափելու բասկետբոլ, վոյելբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս և հնգամարտ մարզաձևերում: «Սպարտակիադան» կմեկնարկի 2017 թվականի ապրիլ ամսից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |