Հայ կրթական հիմնարկությունը 2017-2018 թթ. ուստարվա կրթաթոշակի մրցույթ է հայտարարել

Հայ կրթական հիմնարկությունը 2017-2018 թթ. ուստարվա կրթաթոշակի մրցույթ է հայտարարել

PanARMENIAN.Net - Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2017-2018թթ. նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2017 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ այն հայ ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 16, 7 կամ 77 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի հայտը, որը հնարավոր է ներբեռնել կայքից, և 2017 ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը (10:30-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950- ին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին: Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում և Սիրայում: 1960-1970 թթ-ին ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1986 թ-ին UCLA-ի համալսարանում հիմնադրվեց Ռ. Հովհաննիսյանի անվան նորագույն պատմության ամբիոնը, որի համար Հայ կրթական հիմնարկությունը նվիրաբերեց $500.000:

1988 ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան և 1991 թ-ին անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: Այս տարիների ընթացքում Հայ կրթական հիմնարկությունը 200-ից ավելի դպրոց է վերանորոգել ու հիմնանորոգել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Հարյուրավոր ուսանողներ տարիներ շարունակ ստացել են կրթաթոշակներ` ուսման ամբողջական վճարի չափով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---