ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել չձգձգել Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման հարցը 5 հոկտեմբերի 2007 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի ապագա կարգավիճակի հետագա ձգձգումը սպառնալիքի տակ է դնում ՄԱԿ-ի ձեռքբերումները տարածաշրջանում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նոր զեկույցում: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել պահպանել կարգավորման գործընթացի դինամիկան, քանի որ, հակառակ դեպքում, նրա կարծիքով, հնարավոր է ետընթաց եւ վերադարձ տարածաշրջանի անկայունությանը:«ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում ժամանակավոր վարչակազմի գործերով մեծ մասամբ հասել է նրան, որին կարելի էր հասնել 1999 թվականի N1244 բանաձեւի համաձայն: Տվյալ փուլում հետագա առաջխաղացման արձանագրությունը կախված է Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին հարցի կարգավորումից»,- նշվում է զեկույցում: ՄԱԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ նրան որգեւորում է «անփոփոխ շեշտադրումը Եվրամիության ճանապարհին Կոսովոյի առաջխաղացման վրա»: Նա ողջունում է Կոնտակտային խմբի նախաձեռնությունը` սկսել Բելգրադի եւ Պրիշտինայի բանակցությունների 120-օրանոց շրջանը` «եռյակի» գլխավորությամբ: Այն պետք է ավարտվի 2007 թվականի դեկտեմբերի 12-ին: «Միավորված ազգերի կազմակերպությունը լուրջ է վերաբերվում այդ բանակցություններին եւ սպասում է, որ «եռյակի» կողմերը կանեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի համաձայնության հասնեն, որը կարող էր հավանություն ստանալ Անվտանգության խորհրդի կողմից»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը: Նա նշել է, որ անհրաժեշտ է խրախուսել կողմերին կոնկրետ եւ իրական առաջարկություններ կատարել բանակցությունների ընթացքում եւ խոստացել է, որ ՄԱԿ-ը շարունակելու է աջակցել այդ գործընթացին ըստ անհրաժեշտության: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հաշվի առնելով էական տարբերությունները կողմերի դիրքորոշումներում պետք է քննարկել` ինչ անել տարածաշրջանում, եթե կողմերին չհաջողվի համաձայնության հասնել միչեւ նշված ժամանակաշրջանի վերջը: «Կոսովոյի կարգավիճակի կարգավորման գործընթացի դինամիկան պետք է պահպանվի մինեչւ դրա ավարտը: Հակառակ դեպքում, իրական ետընթացի եւ Կոսովոյում անկայուն վիճակին վերադառնալու ռիսկ է առաջանում»,- ընդգծել է Պան Գի Մունը: Առաջիկա ընտրությունների լույսի ներքո, տարածաշրջանում ՄԱԿ-ի ղեկավարը կոչ էր անում կոսովցի սերբերին ներգրավվել ժողովրդավարական գործընթացում, իսկ Բելգրադի իշխանություններին աջակցել դրան, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |