«Եվրատեսիլ-2017»-ում ՀՀ երգի տեսահոլովակի թիզերն է թողարկվել (վիդեո)

«Եվրատեսիլ-2017»-ում ՀՀ երգի տեսահոլովակի թիզերն է թողարկվել

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 18-ին: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը ներկայացրել երգի թիզերը:

Հայաստանի պատվիրակ Արծվիկ Հարությունյանը մայիսի 9-ին կկատարի Fly with me երգը «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

Երգի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերը գրել են Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:

Հայաստանը մասնակցում է մրցույթին 2006-ից:

Մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---