PAN-ը կինոյի մասին նոր նախագիծ է մեկնարկում՝ #cinéPAN

PAN-ը կինոյի մասին նոր նախագիծ է մեկնարկում՝ #cinéPAN

PanARMENIAN.Net - Որո՞նք են տարբեր երկրներում արտադրվող լրտեսական ֆիլմերի մշակութային առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունները; ինչպե՞ս են ռեժիսորներն օգտագործում սնունդը ֆիլմերում՝ կերպարների գույները շեշտելու համար; ի՞նչ կլիներ, եթե Հենրիկ Մալյանն ու Սերգեյ Փարաջանովը հեղինակեին հայտնի հոլիվուդյան բլոկբաստերները: Կինեմատոգրաֆը շատ լայն է, շատ մեծ ու բազմաբովանդակ, ու այդ խայտաբղետ աշխարհին PAN-ը որոշել է մոտենալ նոր, անսպասելի տեսանկյունից՝ իր #cinéPAN նախագծում:

Կինոն, որպես մտորելու ու երևակայելու հարթակ, կինոն, որպես մշակույթի այլ ուղղությունների հատման խաչմերուկ, կինոն, որպես քաղաքականություն ու որպես սոցիալական ասելիք, կինոն, որպես մարդկային գործունեության ճշգրիտ կամ խեղված հայելի. լավագույն ֆիլմերի վերլուծությանը նվիրված են անսպառ հատորներ, քննարկումների վրա համացանցում ծախսված են հազարավոր ժամեր, իսկ PAN-ն այդ աշխարհ մուտք կգործի այլ՝ լայնակի կտրվածքով՝ փորձելով պատմել ամենախորքայինի ու ամենահետաքրքրի մասին: Իսկ, հաշվի առնելով, որ հաջորդ տարի Հայկական կինոն նշում է իր 100-ամյակը, #cinéPAN-ի մեդիա պրոդուկտն անմիջականորեն ու սերտորեն կապակցված կլինի նաև մեր կինոյի հետ:

Մեր գործընկերոջ՝ ARARAT կոնյակների հետ միասին ամեն շաբաթ հետաքրքիր լոնգրիդերում կկազմաքանդենք ու կվերլուծենք որևիցե կինեմատոգրաֆիկ առանձնահատկություն: Ի դեպ, երկու հետաքրքիր նյութ՝ լրտեսական կինոյի ու սննդի մասին արդեն հասանելի է:

Ուշադրությունից չեն վրիպի նաև կինոյի հետ կապված՝ շաբաթվա գլխավոր նորությունները՝ նոր նախագծեր, ստուդիական քաղաքականություն, թրեյլերներ, ու, ինչու ոչ` նորություններ աստղերի կյանքից, որոնց կարող եք հետևել սոցցանցերի մեր էջերում` ամեն երկուշաբթի առավոտյան։

#cinéPAN-ը հավակնում է վերածվել կինոյի մասին հայալեզու ամենահետաքրքիր հարթակներից մեկի: Հետևեք մեր նորություններին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---