ՀՀ տարածքում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀՀ տարածքում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան

PanARMENIAN.Net - Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը փակ է: Այս մասին տեղեկացնում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով ճանապարհների դրությունը մարտի 20-ի ժամը 09:00-ի տվյալներով:

Բացի այդ, դժվարանցանելի են Վարդենյանց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հանրապետության տարածքում մարտի 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի տեսքով: 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---