Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 3 հայ կա![]() 21 մարտի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը 4-րդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, ամերիկյան Forbes ամսագրի վարկածով: Գեյթսի կարողությունը գնահատվում է $86 մլրդ՝ վերջին տարում նա վաստակել է $11 մլրդ, գրում է Deutsche Welle-ն: 2017-ի վարկանիշի երկրորդ հորիզոնականում է ներդրող Ուորեն Բաֆեթը, որն ունի $75.6 մլրդ, մեկ տարում վաստակելով $14.8 մլրդ: Իսկ ամենահարուստ մարդկանց եռյակը եզրափակում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը $72.8 մլրդ է, աճը 2016-ին կազմել է $27.6 մլրդ: Ցանկում նաև 3 հայազգի գործարար կա, երեքն էլ Ռուսաստանից: «Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին (Հարությունյանը) 2012-րդ տեղն է գրավել վականիշում՝ $6.9 միլիարդով: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 566-րդն է $3.5 միլիարդով: 2016-ին նա վաստակել է $300 մլն: «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը 1066-րդն է $2 միլիարդով: Այս անգամ դոլարային միլիարդատերերի գլաբալ վարկանիշում 2046 մարդ է ընդգրկվել: Նրանց համախառն կարողությունը Forbes-ի վարկածով գնահատվում է 7.67 տրլն դոլար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |