Մանուչարյան. Եթե ցանկանում ենք դուրս գալ ԱԱ եզրափակիչ, պարտավոր ենք հաղթել Ղազախստանին

Մանուչարյան. Եթե ցանկանում ենք դուրս գալ ԱԱ եզրափակիչ, պարտավոր ենք հաղթել Ղազախստանին

PanARMENIAN.Net - Եթե ՀՀ ֆուտբոլային հավաքականը ցանկանում է դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, պարտավոր է հաղթել Ղազախստանի հավաքականին: Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը:

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի առաջիկա խաղից, նա պատասխանել է.

«Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականը բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին»:

13 տարի առաջ հենց Ղազախստանի դեմ խաղում է Մանուչարյանը նշել նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

«Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով», - ասել է Մանուչարյանը:

Մարտի-26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---