Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային «իրական քայլեր ձեռնարկել հաշտեցման համար»11 հոկտեմբերի 2007 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն գտնում է, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է «իրական քայլեր ձեռնարկեն հաշտեցման համար»: Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է այդ մասին հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում: Պատասխանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանը Եվրահանձնաժողովի վերաբերմունքի մասին հարցին` Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է` մենք դեմ ենք զգայուն եւ ցավոտ հարցերի քաղաքականացմանը»: Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ նման զգայուն հարցերի լուծման միակ ուղին հաշտեցումն է, որն, ըստ նրա, եղել եւ մնում է եվրոպական ինտեգրման քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը: Բացի այդ, նշել է Բարրոզուն, «մենք միշտ հիշեցնում ենք Թուրքիային բարիդրացիական հարաբերությունների կարեւորության մասին», հաղորդում է «Մեդիամաքսը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ Չիլինգարովն արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է ԵՄ հետ տնտեսական, տեխնոլոգիական կապերի զարգացման անհրաժեշտության մասին Զիբերթն ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը Նախարար․ Բաքվի հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխություններն օրակարգում չեն, բայց խոչընդոտներ կան Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշումները Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում Այդ մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը |