ՄԻՊ-ն ընտրախախտումների մասին 123 հրապարակում է ուսումնասիրել

ՄԻՊ-ն ընտրախախտումների մասին 123 հրապարակում է ուսումնասիրել

PanARMENIAN.Net - 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրվել են ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների 123 հրապարակում:

25 գրավոր և բանավոր բողոքների, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգերի շրջանակներում սկսվել են քննարկման ընթացակարգեր, կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, ինչպես նաև նրանց տրամադրվել է ընտրական իրավունքներին առնչվող հարցերով իրավաբանական խորհրդատվություն:

Հրապարակումները, ինչպես նաև ստացված գրավոր կամ բանավոր բողոքները հիմնականում վերաբերել են նախընտրական քարոզարշավի ընթացքում պաստառները պոկելուն, պատռելուն կամ դրանց վրա գրառումներ կատարելուն, ուսումնական հաստատություններում մանկավարժական կազմի աշխատողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս նախընտրական քարոզչություն կատարելուն, քարոզչական նյութեր տարածելուն և այլն:

Ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից, իսկ ընտրական իրավունքներին առնչվող և առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող դեպքերով տեղեկություններն ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու նպատակով:

ԱԺ ընտրությունների նախապատրաստման, անցկացման ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակում ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելու համար փետրվարին ստեղծվել է աշխատանքային խումբ: Խմբի առջև խնդիր է դրված մշտադիտարկման միջոցով ուսումնասիրել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, արագ արձագանքնել, քննարկել բողոքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---