Վենեսուելան օգնություն է խնդրել ՄԱԿ-ից. Երկրում դեղերի սուր պակաս կա

Վենեսուելան օգնություն է խնդրել ՄԱԿ-ից. Երկրում դեղերի սուր պակաս կա

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով օգնություն ցուցաբերել երկրում դեղորայքի սուր պակասի պատճառով: Ելույթ ունենալով հեռուստաուղերձով՝ նա ասել է, որ ուղերձ է հղել ՄԱԿ Զարգացման ծրագրում Վենեսուելայի գծով կուրատոր Ջեսիկա Ֆայեթին՝ խնդրելով կարգավորել այդ հարցը: Ինչպես ասում է Մադուրոն, ՄԱԿ-ը ամենից լավ գիտի, թե ինչպես կարելի է վերականգնել դեղարտադրությունը, գրում է Deutsche Welle-ն dpa վրա հղումով:

Վենեսուելան խորը ճգնաժամի մեջ է հայտնվել նավթի համաշխարհային գների անկման պատճառով: Երկրում սննդամթերքի պակաս կա և գերգնաճ: Իսկ դեղորայք կարելի է հայթայթել միայն մեծ գումարով սև շուկայից:

Ըստ հաղորդագրությունների, հիվանդները հիվանդանոցներում մահանում են հակաքաղցկեղային դեղերի պակասի պատճառով, մյուսներն անդամահատվում են հակաբիոտիկների բացակայության պատճառով: Ըստ բժիշկների միության, հիվանդանոցներում դեղերի ու անհրաժեշտ նյութերի միայն 3 տոկոսը կա:

Մադուրոն պնդում է, որ ճգնաժամը երկրում ԱՄՆ ղեկավարությամբ կապիտալիստական դավադրության հետևանք է: Ընդդիմությունը պատասխանատու է համարում Մադուրոյին և պահանջում է նրա հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---