WSJ. Թրամփի նախկին օգնականը թուրք իշխանավորների հետ քննարկել է Գյուլենի ապօրինի արտահանձնումը

WSJ. Թրամփի նախկին օգնականը թուրք իշխանավորների հետ քննարկել է Գյուլենի ապօրինի արտահանձնումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին օգնական Մայքլ Ֆլինը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ապօրինաբար Անկարային արտահանձնելու հարցը: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը ԿՀՎ նախկին տնօրեն Ջեյմս Վուլսի վրա հղումով, որը ներկա է եղել հանդիպմանը:

Անկարան Գյուլենին է մեղադրում 2016-ի հուլիսին երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար:

Զրույցն, ըստ նրա, տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում: Ֆլինն այն ժամանակ Թրամփի խորհրդականն էր նրա նախընտրական քարոզարշավում:

Քննարկմանը մասնակցել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան և ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Վուլսը պատմել է, որ հանդիպմանը քննարկվել է «ուշ գիշերով նրան վտարելու» գաղափարը՝ առանց արտահանձնման մասին պաշտոնական հարցման: Ծրագրի կոնկրետ մանրամասներ չեն ներկայացվել, գրում է Lenta.ru-ն:

ԿՀՎ նախկին տնօրենը հավելել է, որ դեմ էր այդ տարբերակին և ամեն ինչի մասին զեկուցել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին:

Ֆլինի ներկայացուցիչ Փրայս Ֆլոյդը հայտարարել է, թե պաշտոնաթող գեներալը երբեք ապօրինի գործողություններ չի քննարկել»:

Ֆլինը հեռացավ պաշտոնից այն ժամանակ, երբ մամուլում ենթադրություններ հայտնվեցին, որ գեներալն ապատեղեկատվություն է տվել Փենսին ու վարչակազմի մյուս ներկայացուցիչներին ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփման մասին:

Ավելի վաղ Ֆլինի ընկերությունն իրազեկել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ համագործակցում է թուրք գործարարի ընկերության հետ, որը գտնվում է Նիդերլանդներում, սակայն, այն ժամանակ նա փաստաթղթեր չէր ներկայացրել արդարադատության նախարարություն:

Ավլի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի լոբբիստական հարաբերությունները Թուրքիայի հետ հաստատում են, որ նրա պաշտոնանկության մասին որոշումը ճիշտ էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---