Մարին Լե Պեն. ԵՄ շուտով չի լինի

Մարին Լե Պեն. ԵՄ շուտով չի լինի

PanARMENIAN.Net - Եվրամիություն շուտով չի լինի: Այդ մասին հայտարարել է «Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը: Քաղաքական գործիչը խոստացել է զերծ պահել Ֆրանսիան գլոբալիզացիայից: «ԵՄ-ն կմեռնի, քանի որ մարդիկ այլևս չեն ուզում դա: Գոռոզամիտ ու հեգեմոնիկ կայսրությունները մահվան են դատապարտված: Ժամանակն է հաղթել գլոբալիստներին»,-հայտարարել է Լե Պենը, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

«Ազգային ճակատի» առաջնորդը նաև մեղադրել է իր գլխավոր մրցակիցներին նախագահական ընտրարշավում՝ Էմանուել Մակրոնին և Ֆրանսու Ֆիյոնին, եվրոպամետ և շուկայամետ քաղաքականություն վարելու մեջ»:

Նախագահի ընտրությունները կայանալու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:

Ըստ հասարակական հարցման արդյունքների, Լե Պենը նախագահական մրցավազքի առաջատարն է՝ առաջին փուլում նրան կաորղ է սատարել ընտրողների 27 տոկոսը: Սակայն, երկրորդ փուլում, ըստ կանխատեսումների, Լե Պենը կպարտվի կամ Ֆրանսուա Ֆիյոնին, կամ Էմանուել Մակրոնին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---