Ծիծեռնակաբերդի տարածքն ապրիլի 24-ին ընդառաջ կբարեկարգվի

Ծիծեռնակաբերդի տարածքն ապրիլի 24-ին ընդառաջ կբարեկարգվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություններին, ծառայություներին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի բարեկարգման, սանիտարական մաքրման և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև քննարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառ-պուրակը համաքաղաքային առաջիկա ծառատունկի շրջանակում նոր տնկիներով համալրելու հնարավորությունը:

Բացի այդ, հանձնարարվել է հուշահամալիրի հարակից տարածքի ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967թ. ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---