Վրաստանի քաղաքացիների համար սկսել է գործել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը28 մարտի 2017 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կարող են առանց մուտքի արտոնագրերի այցելել Եվրամիության երկրներ կարճատև այցերով՝ կենսաչափական անձնագրերով: Ազատ մուտքի իրավունքը տարածվում է գործնականում բոլոր եվրոպական պետությունների վրա, բացառությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի: Վրաստանի բնակիչները կարող են ԵՄ երկրներում մնալ 90 օր (կես տարվա ընթացքում), մինչդեռ նրանք չեն կարող աշխատել միջպետական միավորման տարածքում: Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի խախտողները կարտաքսվեն Վրաստան և կտուգանվեն 3000 եվրոյով, նրանց կարգելվի մուտքը ԵՄ 5 տարվա ընթացքում: Ինչպես ասել են Վրաստանի ԱԳՆ-ում, սահմանը հատելիս քաղաքացիները պետք է մի շարք հարցերի պատասխանեն, ինչպես նաև հետադարձ տոմսը ներկայացնեն, ապահովագրություն ունենան, օրական 50 եվրոյի հաշվարկոով գումար ունենան և ամրագրում հյուրանոցում կամ հրավեր: «Կարևոր է, որ Վրաստանի քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարողանան սահմանային անցակետում իրենց այցի նպատակը ներկայացնել և ասել, թե ուր են գնում, ինչու և երբ են վերադառնալու»,-ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մարտի 26-ին Վրաստանում հանդիսավոր միջոցառումներ անցան, նվիրված առանց վիզայի ռեժիմի ընդունմանը: Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում տեղի ունեցավ համերգ, կապույտ գույնով, որն, ինչպես հայտնի է ԵՄ գույնն է լուսավորվեցին շենքերը, հեռուստաաշտարակն ու Խաղաղության կամուրջը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |