Փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող ընկերությունը կարող է արտոնություն ստանալ

Փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող ընկերությունը կարող է արտոնություն ստանալ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված, ալյումինի փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կարող է հետաձգվելներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Այս մասին համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի կառավարության մարտի 30-ի նիստում:

Ընկերության նպատակն է արտադրական հզորությունների աստիճանական ավելացումը և ապրանքային արտադրանքի անվանացանկի ընդլայնումը, որի համար նախատեսում է ներդրումներ իրականացնել մոտ 423 մլն ՀՀ դրամի չափով՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Համաձայն որոշման հիմնավորման՝ ներոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել եվրոպական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունը Primetals Technologies Limited էլեկտրոստատիկ պատման համակարգի տեղադրման շնորհիվ կավելացնի աստիճանական արտադրության հզորությունները և կընդլայնի ապրանքային արտադրանքի անվանացանկը:Փայլաթիթեղի լրացուցիչ թողարկումը 5600 տ/տարի ծավալով կապահովվի ապրանքային արտադրանքի անվանացանկի ընդլայնման հաշվին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---