Էլէներգիայի ներքին սպառումն ու արտահանումն ավելացել են

Էլէներգիայի ներքին սպառումն ու արտահանումն ավելացել են

PanARMENIAN.Net - 2017-ի հունվար-փետրվարին Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացում։ Աճը կազմել է մոտ 10,4 տոկոս։

Ընդհանուր առմամբ արտադրվել է 1 մլրդ 450 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 136,5 մլն կվտ ժամով գերազանցել է 2016-ի ցուցանիշը։

Արտադրության ծավալների ավելացումը պայմանավորվել է ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման աճով, տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։

2017-ի հունվար-փետրավար ամիսներին Վրաստան է առաքվել ավելի քան 25 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016-ի նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։

2016-ի նույն ժամանակահատվածի 8,9 մլն կվտ ժամի փոխարեն 2017-ին Վրաստանից ներմուծվել է 1 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։

2016-ի դեկտեմբերից Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Նույն թվականի սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս էր բերվել էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---