Կիևը կարող է զրկվել «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքից Սամոյլովայի ելույթն արգելելու պատճառով

Կիևը կարող է զրկվել «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքից Սամոյլովայի ելույթն արգելելու պատճառով

PanARMENIAN.Net - Ուկրաինան կարող է զրկվել «Եվրատեսիլ 2017-ն» անցկացնելու իրավունքից, եթե լուծում չգտնի ապահովելու համար ՌԴ ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մասնակցությունը: Այդ մասին հայտարարել է Հեռարձակողների եվրոպական միության գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտենրեն Blick հանդեսին:

«Ուկրաինայի այսպիսի վարքագիծն անընդունելի է»,-ասել է Դելտենրեն: Նշվում է, որ Հեռարձակողների եվրոպական միության գլխավոր տնօրենը բանակցում է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի և նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, հայտնում է Lenta.ru-ն:

Ինչպես գրում է պարբերականը, այս պահի դրությամբ իրավիճակից 3 ելք կա՝ Պորոշենկոն և Գրոյսմանը կարող են չեղարկել Ուկրաինայի անվտանգության խորհրդի որոշումը, արգելքը կարող է ուժի մեջ մտնել մրցույթում երգչուհու ելույթից հետո, կամ կատարողը կարող է մասնակցել մրցույթին հեռահար կերպով, որին կողմերը համաձայն չեն:

Եթե Ուկրաինան «գոհացուցիչ լուծում» չգտնի, Հեռարձակողների եվրոպական միությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել:

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր 3 տարով: Որոշումը կայացվել է երգչուհու կողմից Ղրիմ այցելության պատճառով, որով նա «խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը»: ՌԴ ԱԳՆ-ում Կիևի որոշումը քաղաքական են անվանել և նշել են, որ այն հաշվի չի առնում հասարակ հանդիսատեսի կարծիքը: Որոշվեց, որ Սամոյլովան ՌԴ-ն կներկայացնի 2018-ի «Եվրատեսիլում»:

Ի պատասխան ռուսական ոչ մի հեռուստաալիք չի հեռարձակի «Եվրատեսիլ» երգի մրցույթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---