Նաիրիտցիներից հետ են պահանջում աշխատավարձը՝ նոր պայմանագրի դիմաց

Նաիրիտցիներից հետ են պահանջում աշխատավարձը՝ նոր պայմանագրի դիմաց

PanARMENIAN.Net - «Նաիրիտ 2» գործարանի ղեկավարությունը պատրաստ է աշխատավարձի և տույժ տուգանքի վճարման նոր պայմանագրեր կնքել նախկին աշխատակիցների հետ, եթե նրանք վերադարձնեն մեկ ու կես տարի առաջ ստացած իրենց գումարները։

«Սա ոչ իրավաչափ պահանջ է: Անհեթեթություն է, որովհետև չի կարելի մարդու աշխատավարձը տալ հակաօրինական, հակամարդկային պայմանով»,-հայտարարել է պաշտպան Տիգրան Սարգսյանը, գրում է Ա1+-ը:

«Նաիրիտ 2»-ը նման պատասխան էր ներկայացրել 18 նաիրիտցու ներկայացրած հայցադիմումին: Նրանք Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում են պայմանագրերի այն կետը, ըստ որի հրաժարվել են աշխատավարձերի ուշացման հետևանքով գոյացած տույժերից։

«Պայմանով ստորագրված գործարք է եղել, եթե նաիրիտցիները չհրաժարվեին օրենքով նախատեսված տույժերից, տուգանքներից աշխատավարձերի ուշացման համար, ապա չէին ստանա աշխատավարձի մայր գումարը»,- ավելացրել է նաիրիտցիների ներկայացուցիչը:

Հարցով դատական նիստը հետաձգվել է մինչև ապրիլի 14-ը: Դատարան պետք է ներկայացվեն պայմանագրերի բնօրինակները։

Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս 2015-ին տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---