Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանն ԱԱ եզրափակչում է

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանն ԱԱ եզրափակչում է

PanARMENIAN.Net - Հելսինկիում անցկացվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում սառույցն առաջինը տրամադրվել է մենասահորդուհիներին:

37 մասնակցի մեջ Հայաստանը ներկայացնում է Անաստասիա Գալուստյանը:Գեղասահորդուհին, կարճ ծրագրում վաստակել է 55.20 միավոր և տեղ ապահովել եզրափակչում, որտեղ մարտի 31-ին, կամավոր ծրագրում հանդես կգան 24 լավագույնը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացված է երեք մրցաձևում: Մենասահքում հանդես են գալիս Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի մրցապայքարում՝ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենակալ երկյակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---