Բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներն աջակցություն կստանան

Բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներն աջակցություն կստանան

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

«ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի կողմից կատարվել էին ուսումնասիրություններ անավարտ շենք-շինությունների վերաբեյալ ու ներկայացվել էին դրանք ավարտին հասցնելու վերաբերյալ լուծումներ», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել խնդիրներ՝ մարզերում բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ։«Կան բողքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանքիների կողմից՝ բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ», - ասել է Կարապետյանը։

Նա ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հանձնարարել է երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել արդեն իսկ ուսումնասիրված մարզերում տեղակայված անավարտ շինությունների ավարտին հասցնելու հստակ իրատեսական ժամանակացույց, ու այդ շենքերում բազմազավակ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ առաջարկություն։

Կարեն Կարապետյանը ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբեյալ տվյլաներ։ «ՀՀ ֆինանսների ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում համատեղ քննարկել ու գնահատելով ռսիկերը՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել կարծիք՝ եկամտային հարկի մասին օրենքով նախատեսված պետության կողմից բնակարանի ձեռք բերման հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները ՀՀ մարզերում հաշվառված ու փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարանի ձեռք բերման հնարավորության վերաբերյալ», - ընդգծել է վարչապետը։

Կարեն Կարապետյանի հանձնարարականներից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խնդրել է, որ այդ հանձնարարականի մեջ պաշտպանության նախարարությանն էլ ավելացնել։ «Որովհետև տվյալ ծրագիրը, որի մասին խոսում էինք, ուղիղ կապ ունի առաջնագծում ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու հետ, շաղկապենք իրար հետ», - ասել է Վիգեն Սարգսյանը։

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետության ձեռնարկած ծրագիրն է, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում բանկերը և վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկեր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին:

Պետության ֆինանսական օգնությունն արտացոլվում է տոկոսագումարների ուղղակի և անուղղակի ձևով մասնակի սուբսիդավորման մեջ: Ընդհանուր առմամբ երիտասարդ ընտանիքին պետությունն աջակցում է մոտ 4 տոկոսային կետով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---