«Իրազեկ քաղաքացիների միավորում». ՀՀ-ում չգտնվող քաղաքացու փոխարեն քվեարկության կանխման մեխանիզմները

«Իրազեկ քաղաքացիների միավորում».  ՀՀ-ում չգտնվող քաղաքացու փոխարեն քվեարկության կանխման մեխանիզմները

PanARMENIAN.Net - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ապրիլի 2-ի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ միգուցե ոմանք փորձեն քվեարկել Հայաստանից բացակայողների կամ այլ անձանց փոխարեն:

«Նախկինում տարածված այս հանցագործությունն այժմ շատ հեշտ է լինելու բացահայտել, քանի որ ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների ստորագրություններով ցուցակները։ Այդ ցուցակներում երևալու է, թե ով է քվեարկել, իսկ ով՝ ոչ: Եվ եթե Հայաստանում չգտնվող քաղաքացու անվան դիմաց լինի ստորագրություն, ապա շատ հեշտ կլինի պարզել, թե ով է այդ քաղաքացու փոխարեն քվեարկել՝ հանցագործին կանչելով քրեական պատասխանատվության:

Սակայն, դիտորդները չգիտեն, թե ով է երկրում, իսկ ով ոչ: Հետևապես, կրկնաքվեարկության կանխարգելման ու բացահայտման համար անհրաժեշտ է քաղաքացիների օգնությունը: Պետք է, որ բոլորը ընտրություններից հետո ԿԸՀ-ի կայքում ստուգեն իրենց Հայաստանից բացակայող բարեկամների, հարևանների ու ծանոթների անվան դիմաց ստորագրության բացակայությունը», - ասված է ՀԿ հայտարարության մեջ։

ԿԸՀ-ի կայքում ցուցակները կհրապարակվեն ապրիլի 4-ի առավոտյան: Բացակայող քաղաքացու անվան դիմաց ստորագրություն հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել «Անկախ Դիտորդ» հասարակական նախաձեռնությանը` 08000-12-11 հեռախոսահամարով:

Քաղաքացիները կարող են վարվել նաև այլ կերպ՝ երկրից բացակայողների տվյալները նախապես գրանցելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հատուկ կայքում: Ընտրություններից հետո մասնագետները կհամադրեն տվյալները և շատ արագ կպարզեն, թե արդյոք բացակայողների փոխարեն քվեարկված է, թե ոչ: «Քաղաքացի դիտորդ»-ի կայքում կարելի է բացակայող անձանց տվյալները գրանցել նախապես:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---