ՀՀԿ փոխնախագահ. Որոշ շրջանակների կողմից ֆեյք ահազանգեր կան

ՀՀԿ փոխնախագահ. Որոշ շրջանակների կողմից ֆեյք ահազանգեր կան

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն ամբողջ օրվա ընթացքում ճեպազրույցներ է կազմակերպելու լրագրողների համար՝ ներկայացնելով ընթացիկ գնահատականներ ընտրությունների վերաբերյալ: Այդ մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը։

ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ այս պահի դրությամբ ընտրություններիընթացքը նորմալեն գնահատում։ «Որևէ լուրջ մտագոհություն չկա, տեխնիկանան խնդիրները, որոնք ծագել են, նաև մեզ են հետաքրքրում, ըմբռնումով ենք մոտենում խնդիրներին, որ քաղաքական առումով հսկայական տեխնոլոգիական հեղափոխություն ենք իրականացնում երկրում, հասկանալի է, որ հազարավոր սարքեր կարող են երբեմն չաշխատել», - ասել է Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահն ընդգծել է՝ որոշ շրջանակների կողմիցֆեյք ահազանգերիմիտում կա։ «Լրատվական աղբ է կուտակվում, որին արձագանքելու ու պարզաբանելու համար ժամանակ է պետք, այո, կան միջադեպեր, դրանք եզակի են, բայց չի կարելի դրանք ամբողջ ընտրական գործընթացի հիմք դիտարկել», - ասել է Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ այս ամենը պլանավորած է։

«Հիշում ենք դաշինքներից մեկի «ահասարսուռ» ահազանգը Գեղարքունիքի մարզից, որը պարզաբանվեց, բացահայտվեց», - նշել է նա։

«Այսօր հատուկ օր է, մենք խնկարկում ենք ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը՝ փառաբանելով հայոց բանակն ու այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այսօրվա, հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության, իրենց հիշատակը լավագույնս կարող ենք հարգել այսօր բարձր մակարդակով կազմակերպելով խորհրդարանական ընտրություններ», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ՀՀԿ-ին, Աշոտյանի խոսքով, ընտրությունների ընթացքն ամբողջությամբ բավարարում է։

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---