ՀՀ ԱԳՆ. Բաքվի հայտարարություններն այն մասին, որ Ցեղասպանության մասին բանաձեւը կվնասի Ղարաբաղի գործընթացին, անտրամաբանական են

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մաին, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, բացարձակապես զրկված են տրամաբանությունից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո-քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նա տարակուսանք եւ զարմանք է հայտնել նման մոտեցման մոտիվների առնչությամբ:



Նշենք, որ ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Ղուլիեւը օրերս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման որոշումը էական հարված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին»: Նման հայտարարություններով են հանդես եկել նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձինք:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21` «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալարտ էր ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին սատարում են 227 կոնգրեսականներ: 106-րդ բանաձեւը ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Այն չպետք է հաստատվի ԱՄՆ Սենատում եւ չի ստորագրվում նախագահի կողմից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---