Թուրքական խորհրդարանի որոշումը ցույց է տվել` ինչպիսի «դաշնակից է» Թուրքիան17 հոկտեմբերի 2007 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության ծրագրի հավանության մասին թուրքական խորհրդարանի որոշումը պատմական է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Քվեարկությունը Թուրքիայի խորհրդարանում ցույց է տվել` ինչպիսի երկիր եւ «դաշնակից է» Թուրքիան: Ողջ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Թուրքիան մտադիր է եւ կանի այն, ինչ ցանկանում է, եւ ոչ ոք նրան չի կարող կանգնեցնել»,- ընդգծել է Վարդանյանը:Հիշեցնենք, որ այսօր թուրք խորհրդարանականները կողմ են քվեարկել Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինների դեմ ռազմական գործողության ծրագրին, անուշադրության մատնելով Իրաքի առաջարկությունը` դիվանագիտական ճանապարհով կարգավորել խնդիրը: Որոշումն ընդունվել է, չնայած ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ էին այդ ներխուժմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |