Նոր քիմիական գրոհ սիրիական Իդլիբում. Ավելի քան 70 զոհ կա 5 ապրիլի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական գրոհի արդյունքում զոհվածների թիվը հասել է 72-ի: Ողբերգության զոհերի թվում Հան Շեյհուն քաղաքում 20 երեխա և 17 կին կա: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը: Իրավապաշտպանները զգուշացրել են, որ զոհերի քանակը կարող է աճել, քանի որ որոշ մարդիկ անհետ կորած են համարվում, իսկ Հան Շեյհունն ապրիլի 5-ի առավոտյան ռմբակոծվել է օդից, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան պատասխանատվությունը բարդել են Սիրիայի կառավարության վրա: Ռուսաստանը, սակայն, հայտարարում է, որ սիրիական ավիացիան ռմբակոծել է ԻՊ պատկանող քիմիական ռազմամթերքի պահեստը: Ջիհադականները, որոնք վերահսկում են Իդլիբ գավառը, խոստացել եմ վրեժխնդիր լինել ռմբակոծության համար: Ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ առնվազն 58 մարդ է զոհվել «թունավոր գազից»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում ռազմական նպատակով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ մեխանիզմը պատասխանատու է համարում Սիրիայի կառավարությանը սեփական տարածքում քիմիական գրոհի համար: 2014-ի հունիսին Սիրիայի իշխանությունները քիմզենքի վերջին պաշարները բեռնեցին ՔԶԱԿ նավերի վրա: Սիրիան համաձայնվեց ոչնչացնել քիմզենքի պաշարների ԱՄՆ և դաշնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքի տակ: 2015-ի փետրվարի 2-ին ՌԴ-ն հայտարարեց Սիրիայի լիակատար քիմիական զինաթափման մասին` Դամասկոսը Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ դարձավ ՔԶԱԿ անդամ և ոչնչացրեց իր քիմիական զինանոցը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |