ՀՀ և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին հատուկ ծրար է մարվել

ՀՀ և Չինաստանի  դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին հատուկ ծրար  է մարվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարումը:

Հատուկ ծրարը իրենից ներկայացնում է յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք՝ թեմատիկ ծրար, որը մարվում է հատուկ դրոշմակնիքով:

Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: Ծրարի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Ծրարի վրա պատկերված է Էջմիածնի Մայր տաճարը և Պեկինում գտնվող Երկնքի տաճարը, ձևավորված հայկական նախշազարդով և չինական վիշապով՝ խորհրդանշելով համապատասխանաբար Հայաստանը և Չինաստանը: Հատուկ ծրարի վրա փակցված է 2014 թվականին «ՀայՓոստի» թողարկած «Հայկական ազգային տարազներ. Երևան» թեմային նվիրված նամականիշը և 2016 թվականին Չինաստանի փոստի կողմից թողարկված Չինաստանի հինավուրց քաղաքներին նվիրված նամականիշը:

Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցել են ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվաան տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---