Թիլերսոն. ՌԴ-ն չի կատարել Սիրիայում քիմզենքի ոչնչացման մասին համաձայնությունը

Թիլերսոն. ՌԴ-ն չի կատարել Սիրիայում քիմզենքի ոչնչացման մասին համաձայնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Ռուսաստանին, որ նա իբր չի կատարել Սիրիայում քիմզենքի ոչնչացման վերաբերյալ համաձայնությունը, որը ձեռք էր բերվել 2013-ին:

Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը կամ «նպաստել է դրան, կամ իրավասու չի եղել կատարելու համաձայնությունը»: Ըստ նրա, ԱՄՆ-ն ենթադրում է, որ Սիրիայի իշխանությունները շարունակել են օգտագործել զարին նյարդապարալիտիկ գազը:

Անդրադառնալով ԱՄՆ հրթիռային հարվածին Սիրիային՝ Թիլերսոնն ասել է, որ այն համաչափ է եղել:

ԱՄՆ-ն 59 հատ թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության և անվտանգության խորհրդի կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ն կարող է լիովին դադարեցնել բոլոր տեսակի շփումներն ԱՄՆ-ի հետ Սիրիային վերաբերող ռազմական հարցերի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի հունվարին հայտարարվեց, որ քիմզենքի բոլոր պաշարները դուրս են բերվել Սիրիայից: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարեց երկրի քիմիական արսենալի ամբողջական վերացման մասին: Սիրիայում քիմզենքի վերացման համար կազմակերպությունը Նոբելյան մրցանակ է ստացել:

2017-ի ապրիլի 4-ին քիմիական հարձակում էր տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով:

Ընթերցեք նաև.ԱՄՆ-ն 59 հրթիռ է արձակել սիրիական կառավարական ուժերի ռազմաբազայի ուղղությամբ

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---