ՌԴ-ն արգելափակել է Սիրիայում քիմզենքի կիրառման մասին ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը

ՌԴ-ն արգելափակել է Սիրիայում քիմզենքի կիրառման մասին ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն օգտվել է իր վետոյի իրավունքից և արգելափակել է ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը Սիրիայում քիմզենքի կիրառման վերաբերյալ:

Բանաձևի վերաբերյալ ԱԽ նիստը տեղի է ունեցել ապրիլի 12-ին: ԱԽ քննարկմանը նախագիծը ներկայացրել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Նախագծով առաջարկվում էր ՄԱԿ գլխավոր քարտուղարին օգնել հետաքննել քիմզենքի կիրառման հետ կապված միջադեպերը Սիրիայում, այդ թվում Հան Շեյխունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելաթրը բանաձևի նախագիծն անվանվել է պարզ և հավասարակշված:

Նոր տարբերակը գրեթե նախկինի կրկնությունն էր, որն առաջարկվել էր ավելի վաղ, սակայն չէր դրվել քվեարկության: Այն մի շարք պահանջներ է ներկայացնում Սիրիայի իշխանություններին, մասնավորապես պահանջվում էր ապահովել ՄԱԿ և ՔԶԱԿ փորձագետների մուտքը ռազմական ավիաբազաներ:

ՌԴ-ն ներկայացրել էր բանաձևի իր տարբերակը, որն ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ուղղված է իրական հետաքննություն անցկացնելուն, ոչ թե մինչ փաստերը պարզելը մեղավորներ գտնելուն:

Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, արևմտյան երկրների ներկայացրած բանաձևի նախագիծը նվիրված է ոչ միայն միջադեպի հետաքննությանը, այլև մեղադրանքների օրինականացմանը:

ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---