ԵԱՀԿ. Թուրքիայում ահաբեկում են Էրդողանի լիազորությունների ընդլայնման հակառակորդներին13 ապրիլի 2017 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ահաբեկում են Էրդողանի լիազորությունների ընդլայնման հակառակորդներին: Խորհրդարանական հանրապետությունից նախագահականին անցում ենթադրող սահմանադրական փոփոխությունների հակառակորդների համար բարդ է լիարժեք քարոզարշավ վարելը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Միխաել Գեորգ Լինկը Die Welt-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, ուղղումների հակառակորդների համար լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվում, ոմանց ահաբեկում են, իսկ կառավարական ԶԼՄ-ները բնութագրում են նրանց որպես դավադիրներ և թշնամիներ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ Լինկի, գլխավոր խնդիրը ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների ձերբակալություններն են: Խոսքը, մասնավորապես, ընդդիմադիր Ժողովրդների դեմոկրատական կուսակցության մասին է: Սահմանափակ է նաև հավաքների, ցույցերի ու հանրահավաքների ազատությունը, որը ներմուծվել է 2016-ի ամռանը տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Ըստ ԵԱՀԿ-ի, լրացուցիչ խնդիր է թուրքական ԶԼՄ-ների ոչ օբյեկտիվ և անհավասրակշիռ դիրքորոշումը: Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա Թուրքիայում ապրիլի 16-ին: Համաժողովրդական քվեարկության կդրվեն ուղղումները Հիմնական օրենքում, որոնցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննախադեպ լիազորություններ կստանա: Ընդդիմությունը կարծում է, որ բռնապետությունն օրինականացնելու փորձ է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |