Հայաստանում եւ Ադրբեջանում նախընտրական արշավի ժամանակ Քոչարյանն ու Ալիեւը չեն հանդիպելու25 հոկտեմբերի 2007 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Երկու երկրներում նախընտրական արշավի շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը չեն հանդիպի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս այցը տարածաշրջան շարքային այց է: «ԵԱՀԿ ՄԽ-ն «մաքոքային» դիվանագիտություն է իրականացնում, որի ընթացքում քննարկվում են կարգավորման ընթացիկ հարցեր: Առաջարկներում ոչ մի նոր բան չկա: Երեւանից հետո միջնորդները մեկնել են Բաքու, իսկ հոկտեմբերի 27-ին նրանք կվերադառնան Երեւան: Մենք կրկին կհանդիպենք, այցի արդյունքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար»,-ասել է Օսկանյանը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) գտնվում են տարածաշրջանում հերթական այցով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |