Փենս. Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է

Փենս. Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է:

Ապառազմականացված գոտին 4-կիլոմետրանոց տարածք է, որը կիսում է Կորեական թերակղզին, գոտու մեջտեղով է անցնում ռազմական սահմանազատող գիծը:

Փոխնախագահը նաև ասել է, որ Հյուսիսային Կորեան չպետք է կասկածի, որ ԱՄՆ-ն վճռական է դաշնակիցներին աջակցելու գործում: Փենսի այցը Հարավային Կորեա 3 օր կտևի և անցնում է ՀԿԺՀ հետ այդ երկրի լարվածության ֆոնին:

Քննարկվում է ճնշման սաստկացումը Փհենյանի հանդեպ և նորագույն հակահրթիռային THAAD համակարգերի տեղակայման հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ռյոնհափ գործակալության վրա հղումով:

Իրավիճակը Կորեական թերակղզում սրվել է Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումների պատճառով: ԱՄՆ-ն հարվածային խումբ է գործուղել տարածաշրջան «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, իսկ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կլուծի Հյուսիսային Կորեայի հարցը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---