Շախմատի անհատական ԵԱ-ի 6-րդ տուր. Ելենա Դանիելյանը 11-րդն է![]() 17 ապրիլի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վեցերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Վեցերորդ տուրում ՀՀ-ն ներկայացնող Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթանակներ են տարել, Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղել, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Վեցերորդ տուրի արդյունքներն են. Դանիելյան` 4.5 միավոր (11-րդ տեղ), Գալոյան ու Մկրտչյան` 3.5-ական միավոր (55-րդ և 68-րդ տեղեր), Գևորգյան` 2.5 միավոր (90-րդ տեղ): Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն ունի144 մասնակից, խաղացվում է 11 տուր: Կարդացեք նաև՝ GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի հետ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |