Հեմինգուեյի սիրային նամակը Մառլեն Դիտրիխին աճուրդի է հանվել![]() 17 ապրիլի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի նամակը դերասանուհի Մառլեն Դիտրիխին, որտեղ նա սիրո խոստովանություն է անում, հանվել է աճուրդի: Լոտը գնահատվում է 30.000 դոլար և աճուրդի կհանվի Նյու Յորքի Swann պատկերասրահում մայիսի 4-ին, գրում է BBC-ին: Հեմինգուեյը նամակն ուղարկել է 1952-ի օգոստոսին Կուբայից, որտեղ ապրում էր այն ժամանակ: Հեմինգույեն ու Դիտրիխը ծանոթացել են 1934-ին և կանոնավոր նամակագրություն են ունեցել: Ընդ որում գրողն ու դերասանուհին սիրային հարաբերություններ չեն ունեցել: Նամակում Հեմինգուեյը դա բացատրում է նրանով, որ իրենք «ոչ միաժամանակյա կրքի զոհ են դարձել»: Այնուամենայնիվ, ուղերձում նա բազմիցս է սեր խոստովանում Դիտրիխին: Մասնավորապես, նա գրել է. «Իմացիր, որ ես միշտ սիրում եմ քեզ: Երբեմն ես մոռանում եմ քո մասին, ինչպես մոռանում ես, որ սիրտդ բաբախում է, բայց այն միշտ է բաբախում»: Նամակը մակագրված է. «Սիրով, պարոն Հայրիկ»: Հոլիվուդյան աստղի և նոբելյան մրցանակակրի նամակները մասնակիորեն պահվում են արխիվներում, իսկ մի մասը ժառանգների մոտ է: Դիտրիխի թոռները վերջին տարիներին արդեն աճուրդի հանել են գրողից նրա ստացած նամակներից մի քանիսը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |