Եգիպտոսի ավիաընկերությունները չվերթներ կիրականացնեն ՀՀ-ից Կարմիր ծով![]() 18 ապրիլի 2017 - 12:41 AMT PanARMENIAN.Net - 2017-ի ամռանը 2 եգիպտական ավիաընկերութուն կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանի մայրաքաղաքից Կարմիր ծովի եգիպտական հանգստավայրեր : Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Տարեկ Մուաթին: Ըստ նրա, Air Cairo և AMC ավիաընկերությունները պայմանագիր են կնքել 2 հայկական զբոսաշրջային ընկերության հետ դեպի Խուրգադա և Շարմ էշ Շեյխ կանոնավոր չվերթներ սկսելու մասին: Մուաթին հավելել է, որ ուղևորատար ինքնաթիռները շաբաթական 3 թռիչք կկատարաեն Երևանից Կարմիր ծովի հանգստավայրեր: Առաջին օդանավն այդ ուղղությամբ Երևանից կմեկնի հունիսի 18-ին: ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը, որը ներկայացնում է իր երկրի շահերը նաև Վրաստանում, տեղեկացրել է, որ այժմ Թբիլիսիից արդեն իսկ շաբաթական 4 չվերթ է իրականացվում դեպի Խուրգադա և Շարմ էշ Շեյխ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |