Ստամբուլում հազարավոր մարդիկ բողոքում են հանրաքվեի արդյունքների դեմ![]() 18 ապրիլի 2017 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ բողոքելով սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ հազար մարդ էր ցույցի դուրս եկել Բեշիկթաշ շրջանում, ևս երկու հազարը՝ Կադիքեում՝ քաղաքի ասիական մասում: Ցույցերի ժամանակ խախտումների մասին չի հաղորդվում: Ըստ ԿԸՀ-ի, Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը: Հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել երկրում մահապատիժը: Ընթերցեք նաև. Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը Թուրքիայում Photo: Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |