ԵԽ դիտորդ. Թուրքիայի հանրաքվեում մոտ 2,5 մլն քվե կարող է կեղծված լինել![]() 18 ապրիլի 2017 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդից Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցած ավստրիացի պատգամավոր Ալեֆ Կորունը, որը Կանաչների կուսակցության անդամ է, կասկածներ ունի, որ մոտ 2,5 մլն քվե կարող է կեղծված լինել: «Կասկածներ կան, որ մինչև 2,5 մլն քվե կարող էր կեղծվել»,-ասել է նա սկայպով Ստամբուլից՝ պատասխանելով OEI ռադիոյի հարցին առավոտյան եթերում: Նա հայտարարել է, որ քվեաթերթիկների համար ծրարներ էին թողարկվել հատուկ կնիքներով, սակայն, ըստ նրա, Թուրքիայի իշխանությունները, հակառակ օրենքի պահանջին, թույլ էին տալիս առանց կնիքների ծրարների օգտագործումը: Դիտորդը հայտարարել է, որ բազմաթիվ տեսավկայություններ կան զանգվածային լցոնումների մասին՝ թեև հավելել է, որ իր ընտրատեղամասում խախտումներ չեն եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի 17-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հայտարարել,է, որ ընտրությունները Թուրքիայում չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին՝ նշելով, որ «կողմերը չեն ունեցել հավասար հնարավորություններ»: Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին քննադատել է առաքելության զեկույցն՝ անվանելով այն միակողմանի, կանխակալ և անընդունելի: Ինչպես հայտարարել է Կորունը, նրա գործընկերները, որոնք աշխատել են երկրի այլ շրջաններում, հայտնել են խախտումների մասին քրդական շրջաններում: Ընդ որում քաղաքական տեսակետից նա չի հավատում, որ այդ վկայությունների հիման վրա ձայների վերահաշվարկ կարվի: Ըստ ԿԸՀ-ի, Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |