Ադամ Շիֆ. Թուրքիան գտնում է, որ նրան հաջողվել է Հայոց ցեղասպանության հերքման արշավը26 հոկտեմբերի 2007 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Ցավոք, իրականությունը ցուցադրեց, որ թուրքական լոբբին արժանի է այն գումարին, որը նրան մուծում են: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, ավելի լավ է հետաձգել քվեարկությունը, քան տանուլ տալ: «Վատագույնը, ինչ կարող է տեղի ունենալ, դա այն է, երբ ինչ նախաձեռնում ես, հաջողություն չի ունենում: Իսկ Թուրքիան գտնում է, որ նրան հաջողվել է Հայոց ցեղասպանության հերքման արշավը: Ցավոք, մեր Պետդեպարտամենը եւս օգնել ու աջակցել է նրանց»,- ընդգծել է Շիֆը, հաղորդում է The Associated Press-ը:Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակները` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Աննա Էշոն հոկտեմբերի 24-ին նամակ են ուղարկել Պալատի խոսնակ Նենսի Փեկոսիին` առաջարկելով հետաձգել բանաձեւի քվեարկությունները, վախենալով, որ այն հավանություն չի ստանա: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ Կալիֆորնիայի կոնգրեսականներ Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |