ԵՄ-ն կոչ է արել Անկարային հետաքննել հանրաքվեի խախտումները

ԵՄ-ն կոչ է արել Անկարային հետաքննել հանրաքվեի խախտումները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հետաքննել սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տրված խախտումները, որոնք ի հայտ են բերել միջազգային դիտորդները: Այդ մասին ապրիլի 18-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

Ապրիլի 17-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հայտարարել,է, որ ընտրությունները Թուրքիայում չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին՝ նշելով, որ «կողմերը չեն ունեցել հավասար հնարավորություններ»: Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին քննադատել է առաքելության զեկույցն՝ անվանելով այն միակողմանի, կանխակալ և անընդունելի:

«Մենք հորդորում ենք Թուրքիայի իշխանություններին թափանցիկ կերպով հետաքննել բոլոր ենթադրյալ խախտումները, որ ի հայտ են բերել միջազգային դիտորդները»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում:

Ըստ նրա, Եվրահանձնաժողովն ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ և ԵԽԽՎ միջազգային դիտորդների գնահատականները և կոչ է անում Անկարային «նպաստել ազգային համաձայնության հաստատմանը հանրաքվեից հետո»: «Մենք նաև կոչ ենք անում բոլոր գործող անձանց զսպվածություն ցուցաբերել»,-ասել է ԵՀ ներկայացուցիչը:

Եվրոպայի խորհրդից Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցած ավստրիացի պատգամավոր Ալեֆ Կորունը, որը Կանաչների կուսակցության անդամ է, կասկածներ ունի, որ մոտ 2,5 մլն քվե կարող է կեղծված լինել: «Կասկածներ կան, որ մինչև 2,5 մլն քվե կարող էր կեղծվել»,-ասել է նա սկայպով Ստամբուլից՝ պատասխանելով OEI ռադիոյի հարցին առավոտյան եթերում:

Ըստ ԿԸՀ-ի, Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը:

Ընթերցեք նաև. ԵԽ դիտորդ. Թուրքիայի հանրաքվեում մոտ 2,5 մլն քվե կարող է կեղծված լինել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---